ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Դավաճանը ԱԺ-ում խոսեց Հայաստանի անկախության դեմ

Դավաճանը ԱԺ-ում խոսեց Հայաստանի անկախության դեմ
27.03.2025 | 15:54

ԱԺ-ում վիժվածքը հերթական հոգեկան նոպայի ֆոնին՝ հնչեցրեց «Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը» արտահայտությունը։

Առաջին հայացքից սա փաշինյանի հերթական դավաճանական հայտարարությունն է Արցախի նկատմամբ։

Սակայն դա միայն առաջին հայացքից։ Դավաճանի խոսքը ավելի ընդգրկուն նշանակություն ուներ։ Բացատրեմ՝ ինչու։

Առաջին՝ Արցախյան փառապանծ շարժման ժամանակ, սկզբնապես չէր դրվել Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարց։

Երկրորդ՝ շարժման սկզբնավորումից ի վեր այնուամենայնիվ որոշակի ընթացքում պարզ էր դարձել, որ Արցախյան շարժման հայանպաստ լուծումը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը, որպես սուբյեկտ անկախ լինի։

Երրորդ՝ հետևաբար Արցախյան շարժումն է Հայաստանի անկախացման հիմքը։

Եվ եթե ճիվաղը խոսում է Արցախյան շարժման դեմ, դա նշանակում է ոչ միայն խոսել Արցախի դեմ, այլ խոսել նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության դեմ։

Չորրորդ՝ հեռու չի լինի այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության «կադաստրի վկայական»-ը շարունակ «փնտրող »դավաճանը կհայտարարի, որ Երրորդ Հանրապետությունը, որպես Արցախյան շարժման ծնունդ չպետք է գոյություն ունենա։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ